Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարության` 2016-ին կատարած կարևոր աշխատանքներից է պրոբացիոն համակարգի ներդրումը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառված է 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ: Պրոբացիոն ծառայության շահառուներից վերահսկողություն է իրականացվում 1206-ի նկատմամբ, որոնցից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված, 9-ը` պատժի հետաձգումով:
Նշենք, որ պրոբացիոն ծառայությունն իրականացվում է ազատությունից զրկելու հետ չկապված, որոնցից են տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները և այլն: Պրոբացիոն պետական ծառայությունը գործում է այս տարվա սեպտեմբերի 1-ից: