կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 13:36
Տարածաշրջան

Թուրքիայում 5-ամյա երեխան մեղադրվում է Էրդողանի հակառակորդին ֆինանսավորելու մեջ

Թուրքիայում 5-ամյա երեխան մեղադրվում է Էրդողանի հակառակորդին ֆինանսավորելու մեջ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործով հետաքննությունը շարունակվում է, արտառոց դեպքերը՝ նույնպես:

Իշխանամետ AA կայքի հաղորդմամբ՝ հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ իշխանությունների կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեղադրանք է առաջադրվել 5-ամյա երեխայի: Պնդում են, թե 5-ամյա երեխայի ուսուցիչ մայրը, ով իբր Գյուլենական շարժման անդամ է, պարբերաբար մեծ քանակությամբ գումարներ է փոխանցել Տոկիո, Նյու Յորք և այլ երկրներ: Այս ամենը, ըստ կայքի, նա իրականացրել է 5-ամյա երեխայի անունով բացված հաշվեհամարով:

Նշեք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Էրդողանի գլխավոր ընդդիմադիրներից է, ով մեղադրվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: