Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ կառավարությունը կրճատում է Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Նշենք, որ, ըստ դեսպանատան հաղորդագրության, դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարևան երկրների հետ, նաև` ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, որ ԱՄՆ-ի այս արարքը սպասելի էր, քանի որ մեր հարևան երկրների հետ համագործակցության եզրեր ԱՄՆ-ն իրականում չի տեսնում. հստակ աշխարհաքաղաքական խնդիրներ կան: «Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը կամ ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը: Հստակ բիոքաղաքական խնդիրներ կան, ամերիկացիներն էլ են հստակ տեսնում, որ հիմա, այս վիճակում ֆինանսավորում անելու իմաստ չկա: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, շարունակելու է իր հիստերիկ քաղաքականությունը»,- ընդգծեց նա:
Կարապետյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական ծրագրի ֆինասավորումն էլ նույն ճակատագրին է արժանանալու: «Իլհամ Ալիևի վերջին ելույթները դրան են տանում: Ես ինչքան հասկացա, Իլհամ Ալիևը պատրաստվում է նաև Թել Ավիվը գրավել: Ինչի՞ վրա փող ծախսեն, ի՞նչ հասարակական-քաղաքական համագործակցության մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` ամերիկացիները փակում են այն, ինչում հեռանկար չեն տեսնում: «ԱՄՆ-ն ուղղակիորեն ցույց է տալիս, որ որոշ հարցերում համագործակցելու ցանկություն չունի»,- եզրափակեց Կարապետյանը: