Թուրքական «NarPhotos» լուսանկարչական թիմի անդամ Էրհան Արըքը Հայոց ցեղասպանության հետևանքով Մերձավոր Արևելքում սփռված հայերի մասին գիրք և ցուցահանդես է պատրաստել:
Ըստ «Ակօս»-ի՝ «Դեփո Իսթանբուլ» ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 21-ին, որի ընթացքում կցուցադրվեն Աքընի կողմից արված՝ Եղեռնից փրկվածների սերունդների լուսանկարները, նրանց կենցաղը, բնակավայրերն ու հայկական թաղամասերը: Դրանք 2014-2016թթ. արվել են Թեհրանում, Սպահանում, Զախոյում, Բեյրութում, Անթիլիասում, Անջարում, Ամմանում, Երուսաղեմում, Ալ Իսրայելայում, Երևանում, Անթաքիայում և Ստամբուլում:
«Գայան» անունը կրող ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև Արըքի հեղինակած համանուն գիրքը, որը հրատարակվել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության կողմից:
Ցուցահանդեսը այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը: