կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 15:38
Մշակույթ

Ստրադիվարիուսից՝ Գալիանո. Երևանում կբացվի բացառիկ և թանկարժեք ջութակների ցուցահանդես

Ստրադիվարիուսից՝ Գալիանո. Երևանում կբացվի բացառիկ և թանկարժեք ջութակների ցուցահանդես

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14-ին, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների` 18-րդ դարում պատրաստված լարային գործիքները:

Բացառիկ այս ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի երկարատև բանակցությունների արդյունքում։ Del Gesu հիմնադրամը լարային գործիքներ ներկայացնող մասնագիտացված կառույց է, որի հիմնական առաքելությունն է աջակցել առավել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց կարիերայում լավագույն արդյունքի հասնելու համար լավ գործիքի կարիք ունեն։ Հիմնադրամը համագործակցում մասնավոր կոլեկցիոներների և շնորհալի երիտասարդ արվեստագետների հետ՝ օգնելով կազմակերպել փոխշահավետ գործակցություն նրանց միջև։ Հիմնադրամում համոզված են, որ լավ գործիքի արժեքն էլ ավելի է մեծանում, երբ այն հնչում է բարձրակարգ երաժշտի ձեռքում։ Իսկ երիտասարդ տաղանդներն էլ միշտ մեկենասների կարիք ունեն:

Ցուցահանդեսը կգործի ընդամենը երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին: