Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հովանու ներքո, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու հաշմանդամություն ունեցող հայ և ղազախ երեխաների շուրջ երեք տասնյակից ավելի աշխատանքները։
Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ՝ տիկին Սարգսյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ, այցելել է մանկատուն, ծանոթացել մանկատան սաների ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև Ղազախստանում գործող հատուկ տուն-ինտերնատների երեխաների շուրջ երկու տասնյակ նկարներին:
Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել նախագահի տիկնոջը՝ նմանօրինակ միջոցառումն իր հովանու ներքո կազմակերպելու համար:
Տիկին Նունե Սարգսյանն այցի շրջանակում հետաքրքրվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան գործունեությամբ, որտեղ խնամվում են ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող ավելի քան հարյուր երեխաներ: Տիկին Սարգսյանը զրուցել է մանկատան աշխատակիցների և սաների հետ, հետաքրքրվել երեխաների նախասիրություններով: Նա ընդգծել է, որ հատուկ կարիք ունեցող երեխաները հատկապես ունեն բոլորիս սիրո և ուշադրության կարիքը:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին: