Թուրքիայի Ուրֆա քաղաքում ձերբակալվել է ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման երկու անդամ, որոնք, ըստ իշխանամետ AA-ի, պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել այնտեղ: Նրանք ձերբակալվել են ռումբերով լի բաճկոններով և պայթուցիկներով:
Թուրքական ոստիկանության զեկուցմամբ՝ ձերբակալվածները Թուրքիա են մտել Սիրիայից: Նրանց ձերբակալելու համար տեղի ունեցած գործողության ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ:
Ձերբակալվածների ծագման մասին տեղեկություններ չեն հաղորդվում: