|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայտնել ենք, որ երեկ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ուժեղ կարկտահարություն է եղել: Բյուրականի համայնքապետ Զարզանդ Բաբայանը Yerkir.am-ին հայտնեց, որ կարկուտը մեծ վնաս է հասցրել գրեթե բոլոր մշակաբույսերին, հատապտուղներին ու ծառատեսակների մեծ մասին: «Բանջարաբոստանային կուլտուրաները 100 տոկոսով են վերացել, սածիլները՝ ևս 100 տոկոսով, իսկ պտուղներից եթե 30-40 տոկոս ակնկալիք ունենանք աշնանը, գոհ կլինենք: Ընկույզը 80 տոկոսով վերացել է, ելակը, հաղարջը՝ 100 տոկոսով»,- հայտնեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են նաև վնասի փոխհատուցման հետ կապված հարցեր, հստակեցվում են՝ բացի ամբողջովին վնասված բերքից, որքան է կազմում մասնակի վնաս կրած բերքի չափը: