Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:
Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ:
Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին: