Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչները երեխաներին թույլ չեն տա դպրոց և մանկապարտեզ գնալ, չեն թողնի նաև, որ գյուղապետարանն ու փոստն աշխատեն: Գյուղացիները պնդում են՝ բողոքն անժամկետ է, մինչև չվճարվեն իրենց՝ նախորդ տարի մթերված խաղողի գումարները:
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց գյուղ է այցելել գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, զրուցել գյուղացիների հետ, բայց որևէ արդյունավետ լուծման չեն եկել: «Խնդիրը չի լուծվել, սպասում ենք, տեսնենք՝ ոնց կլուծվի: Մի քանի հոգի վարկերից, ջրի վարձերից բողոքեցին: Կարծես թե ուզում են դադարեցնեն, չուզեն էդ փողերը, մինչև տեսնեն՝ ինչ ա լինենլու: Բայց դա հարցի լուծում չի, էլի: Վարկերի տոկոսները սառեցնելով` բան դուրս չի գա, չվճարված գումարներն են պետք»,- ասաց գյուղապետը, ով ևս խաղող արտադրող է և անձամբ էլ բախվել է այդ խնդրին:
«Նույն խնդիրը ես ունեմ, էսօր եկել ենք, փաստի առաջ կանգնել, բացարձակ աշխատել չի լինում, շարունակել չի լինում, պետք է մի ձևով մեր ձայնը տեղ հասցնենք, հակառակ դեպքում` պետությունն ա տուժում դրանից. կսկսենք էդ այգիները քանդել, արենի սորտը կվերանա»,- նեղսրտած հայտարարեց Աշոտ Գալստյանը: