|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 24-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 113-րդ կմ-ին՝ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում բախվել են «Mitsubishi pajero IO» մակնիշի 22UN122 (վարորդ՝ Գ. Հ. ծնվ.1959թ.) և «Mersedes C180» մակնիշի 34UD249 (վարորդ` Ա. Հ. ծնվ. 1973թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Ինչից «Mitsubishi pajero IO» ավտոմեքենայի վարորդ Գ. Հ.-ը և «Mersedes C» ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ը և ուղևոր Կ.-ին Կ.-ը (ծնվ.1981թ Գերմանիայի քաղաքացի) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: