Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Դավիթ Լոքյանը նշել է, որ վերջիններս շատ կարևոր առաքելությամբ են ժամանել Հայաստան: «ժողովրդավարության մի ճանապարհ ենք որդեգրել, որի հիմքում ընկած են ընտրությունները և ձեր աջակցությունը և հետագա ուղեցույցները մեզ համար կլինեն շատ կարևոր»,-ասել է նախարարը:
Դավիթ Լոքյանը անդրադարձել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին՝ նշելով , որ ըստ դիտարկումների՝ հանգիստ ընտրարշավ է ընթանում երկրում: «Գերատեսչության համար այս ընտրությունները շատ կարևոր են: Մենք առաջին անգամ մեծածավալ ընտրություն ենք իրականացնում խոշորացվող համայնքներում: Եվ Հայաստանի համար սա բացարձակ նորություն է: Այս ընտրությունը փորձաքար է համայնքների խոշորացման ծրագիրը բարեհաջող իրականացնելու, լավ սկիզբ դնելու համար: Այս տեսակետից կարևորում եմ ձեր ներկայությունը և այդ պրոցեսին մասնակցությունը»,-ասել է նախարարը:
Պատվիրակության ղեկավար և զեկուցող Լիզա Անսալանն իր շնորհակաությունն է հայտնել հանդիպման և գործընթացին մասնակցելու ընձեռնված հնարավորության համար: Նա մասնավորապես նշել է, որ աշխատանքը սկսել են ծանթանալով քաղաքական իրավիճակին, ընտրական օրենսդրությանը, այցելել են կենտրոնական ընտրական հանձնախողով : Ըստ Լիզ Անսալանի՝ Վերջին 15 տարվա ընթացքում Եվրախորհրդի կոնգրեսը տարբեր երկրներում ընտրությունների մոտ 100 դիտարկումներ է անցկացրել և վերջին անգամ Հայաստանում եղել է 2012-2013 թվականներին: «Մեր նպատակը Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանը և ապակենտրոնացման պրոցեսին աջակցելն է»,- ասել է Լիզա Անսալան` հավելելով որ իրենց պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ հասարարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը հարցեր են հնչել համայնքների խոշորացման, Հայաստանում տեղական ինքնակառավարման և տեղական ընտրությունների մասին: Հյուրերը հետաքրքրվել են հետագա ծրագրերով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում բյուջետավորման փոփոխություններով:
Դավիթ Լոքյանը, խոսելով համայնքների խոշորացման խնդիրներից, նշել է, որ ժողովրդավարությունը շատ դժվար է հասցնել փոքր համայնքներ: Դժվար է այդպիսի համայնքներ տեղափոխել քաղաքական կուսակցություններին:
«Փոքր համայննքերում լուրջ ֆինանսական կորուստներ ենք ունենում: Չենք կարողանում գումարներն արդյունավետ օգտագործել համայնքային ծառայությունները հզորացնելու կամ այդպիսիք ստեղծելու համար: Այդ պատճառով էլ գնացել ենք համայնքների խոշորացմանը: Այստեղ լուրջ օժանդակություն ունենք ԱՄՆ զարգացման գործակալությունից, Շվեյցարիայի զարգացման գործակալությունից, Եվրամիության օժանդակությունը ունենք դրամաշնորհների տեսքով»,- նշել է նախարարը:
Ներկայացնելով Ֆինանսական հավասարաչափության օժանդակության խնդիրները նա ընդգծել է, որ ամեն տարի շուրջ 100 միլիոն դոլարի չափով դոտացիաներ են տրամադրում համայնքներին` առաջնորդվելով 98 թվականի ընդունված օրենքով, որում չկան այն հիմնական չափանիշները , որոնցով համայնքը ֆինանասավորում կստանա պետությունից: Հաշվի չի առնված բաշխման մեխանիզմում համայնքի ընդհանուր կարողությունները և ծախսերը, ինչն անարդարացի է, քանի որ համայնքները տարբեր տեղաբաշխումներ ունեն, տարբեր դժվարություններ՝ իրենց գոյությունը պահպանելու : Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ նոր օրենք է ընդունվել , որտեղ դոտացիաները բաշխելու պարագայում մի քանի գործակիցներ են ավելացվել: Այս օրենքը թույլ կտա Ֆինանսական հավասարություն ապահովել համայնքների միջև :