|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում:
Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացումը` Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ տեսակետից անվտանգ դպրոցական շենքերի ծածկույթն ընդլայնելու առումով:
ԵՆԲ ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` Հայաստանի Հանրապետությունում «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» գնահատման ընթացքում արդյունավետ համագործակցության համար:
Պարոն Օլբերսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի գործադիր իշխանության շարունակական ջանքերին` բարելավելու, վերակառուցելու և կառուցելու ավելի բարձր սեյսմակայուն չափանիշներով նոր դպրոցական շենքեր: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ մարզերում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:
Նախարարը նշել է, որ այդ ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն տարածքների զարգացման համար: Հեռանկարային են համարվել տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությւոներով համատեղ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ավարին կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը` շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը: