|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ է: Տեղեկությունը Yerkir.am_ի հետ զրույցում հաստատեց բուհի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ այժմ նախաքննությունն է ընթանում, և այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Հարցին, թե արդյո՞ք բուհի հետ որևէ առնչություն ունի հարուցված քրեական գործը, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող հարցին պատասխանել, սակայն հավելեց, որ համալսարանից այլ կալանավորվածներ չկան: