Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողներին ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում նոր կառավարությունում, մասնավորապես` Կարեն Կարապետյանի հետ աշխատելու մեջ:
«Ես որևէ խնդիր չեմ տեսնում աշխատանքի մեջ, իսկ եթե խնդիր կա, ճշտեք Կարեն Կարապետյանից»,- ասաց նա` անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե Կարեն Կարապետյանը չի ցանկանում Լոքյանին տեսնել իր ղեկավարած կառավարության կազմում:
Լոքյանն ասաց նաև, որ չի կարծում, թե անցանկալի անձ է: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ վեց ամիս է, ինչ կառավարության կազմում է, և այդ ընթացքում կարևոր աշխատանքներ են կատարվել: «Գոնե մեր բնագավառում ռազմավարություն է ընտրվել` տարածքների համաչափ զարգացման, ֆինանսական համահարթեցման»,- ասաց նա:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը բազմաթիվ աշխատանքներ էր կատարել, ինչո՞ւ հրաժարական տվեց, Լոքյանը պատասխանեց, որ պետք է հարցնել ղեկավարող քաղաքական ուժից: