Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքի 80 տոկոս հատվածում չկան առհասարակ գծանշումներ, ճանապարհային երթևեկության նշաններ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստում՝ դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Գծանշումների առումով քաղաքապետարանը խիստ թերացումներ ունի։ Վստահ եմ, պարոն Մարության, անձամբ դուք շատ լավ գիտեք, թե ինչի կարող են հանգեցնել գծանշումների, ճանապարհային նշանների բացահայությունը հատկապես մեծ հրապարակներում, ընդհուպ մինչև հետիոնտային անցումներ»,- ասաց նա։
Հայկ Մարությանն հայտարարեց, որ ունի հարցի պատասխանը, բայց հիմա չի պատասխանի, քանի որ հարց ու պատասխանի համար նախատեսված հատուկ բաժին ունեն՝ ավագանու նիստի օրակարգը սպառելուց հետո․ «Մի ալարեք, սպասեք մի քանի ժամ։ Ճիշտ է, դժվար է, ամառ է, արև է, շատ մարդիկ են, բայց մի քանի ժամ սպասեք, ժամանակը կգա, կգրանցվեք, հարց կտաք։ Հատուկ չեմ պատասխանում, ի վերջո բոլորս պետք է կանոնակարգով շարժվենք»։
Թեհմինա Վարդանյանը Մարությանին խորհուրդ տվեց այդ ժամանակը օգտագործել մի քիչ մտածելու, մի քիչ իրավիճակը վելուծելու, հիշողությունները թարմացնելու համար։
«Հիշողության հետ ընդհանրապես խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ, բոլոր հարցերի պատասխանն ունեմ, բայց չեմ տալու միայն այն պատճառով, որ սովորենք կանոնակարգը պահել»,-պատասխանեց Հայկ Մարությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․