Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հավաստիացրեց, որ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունի:
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Արարատի մարզի համայնքապետերը հրաժարվել էին կատարել Արծվիկ Մինասյանի հրահանգները` հրդեհ մարելու հետ կապված:
Մինասյանն, այնումամենայնիվ, չհերքեց, որ միջադեպ եղել է: «Երբ ես հրահանգեցի, որ վերևում օգնության կարիք կա, և անհրաժեշտ է, որ խումբ գնա, համայնքապետերից մեկն էր երևի, որ ասաց` ոչ, մենք չենք ենթարկվում, մենք ունենք մեկ ղեկավար, և այդ ղեկավարի ցուցումը պետք է լինի: Ես ասել եմ, որ` եթե դուք ձևականությունների հետևից եք ընկել, կարող եք հեռանալ այստեղից և չխանգարել, որպեսզի մյուսներն աշխատեն»,- պատմեց նա:
Մինասյանը սա բնապահպանության նախկին և ներկայիս նախարարների միջև կռիվ չի համարում: Նա նշեց, որ, անկախ նրանից, թե իր նախկին պաշտոնյա ընկերներն ինչ են արել, իր խնդիրն է բարելավել և ավելի որակյալ դարձնել այս համակարգը:
«Իմ առաջին քայլով, որպես բնապահպանության նախարար, Արամայիս Գրիգորյանին ոսկե մեդալով եմ պարգևատրել: Ես այդպիսի խնդիր չունեմ նրա հետ»,- նշեց նախարարը: