|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կողոսկրի կոտրվածքով եւ այլ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։
Այս միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել. Բաբայանը ձերբակալված է: Ուշագրավ է սակայն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ծեծի մասին մինչ այդ հաղորդում տված տղամարդը հրաժարվել է իր խոսքերից եւ հայտնել, որ խնդիր չունի Ծառուկյանի հետ: