|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Երևանի Խորենացի փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն (հնարավոր է գազի բալոն է պայթել):
Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից Մ. Գ.-ը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
45-ամյա կնոջը երեկ վիրահատել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:
«Վիրահատությունը հաջող է անցել, այս պահին նա դեռ չի տեսնում: Առաջիկայում պարզ կլինի՝ տեսողությունը կվերականգնվի՞, թե՞ ոչ»,- yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցից: