կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 11:24
Քաղաքական

Դաշինք՝ հանուն ավագանու 3-4 տեղի

Դաշինք՝ հանուն ավագանու 3-4 տեղի

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Արդեն տեղեկացրել ենք, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը Գյումրու գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանի հետ ընտրություններին հանդես է գալիս մեկ՝ «Բալասանյան» դաշինքով:

 Yerkir.am-ի հետ զրույցում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն անկեղծորեն խոստովանեց, թե ինչու են գնացել դաշինքի:

«Վերջին հաշվով` Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ամենաազդեցիկ քաղաքական ուժը չէ, բայց դաշինքով էլ համաձայն ենք:  Տվյալ դեպքում մեզ համար ամենաշատը կարևոր է, որպեսզի ավագանու կազմում մեր կուսակցության ներկայացուցիչներ էլ ներկայացված լինեին, դա կտա քաղաքական փորձառություն, որը կլինի հնարավոր քաղաքական կայացման ճանապարհ մեր կուսակցության անդամների համար: Մենք առանձնապես շատ մեծ հավակնություններ չունենք`  եթե մեզնից, դաշինքի շրջանակներում, 3-4 հոգի ներկայացված լինեն ավագանիում, մենք միանգամայն բավարարված կլինենք»,- ասաց Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ ցուցակում իրենց կուսակցությունից 20 հոգի է ընդգրկված: