|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում այսօր 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ` երկու տղա և երկու աղջիկ: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին «Արմենիա» բուժկենտրոնից:
Հիվանդանոցից տեղեկացրին նաև, որ թե՛ կնոջ, թե՛ երեխաների առողջական վիճակը լավ է. երեխաների անունները ծնողները դեռ չեն որոշել:
Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: