| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնյաների փոփոխություններից որևէ ակնկալիք չունի:
«Ես չեմ համարում, որ սահմանադրական իշխանափոխություն նշանակում է Սարգսյանին փոխել Աբրահամյանով, կամ Աբրահամյանին փոխել Սահակյանով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահի երեկվա ընտրություններին` «Ժառանգության» ղեկավարը նշեց, որ իր համար ցավալի է, որ չկա միասնական մոտեցում: Խոսելով խորհրդարանական չորս ուժերի հետագա համագործակցության մասին` Հովհաննիսյանն ասաց, որ համագործակցությունը կշարունակվի:
«Այս շաբաթների ընթացքում չորս ուժերը որոշակի ճշտումներ կանեն: Մենք ժողովրդին խոստացել ենք միասնական հրապարակ և համակարգային փոփոխություններ»,- հայտարարեց Հովհաննիսյանը և հավելեց. «Քառյակ, որպես այդպիսին, չկա, կան խորհրդարանական չորս ուժեր, որոնք համագործակցում են»:
Նա նշեց նաև, որ 4 ուժերի մոտ այսօր բացակայում է միասնական օրակարգը: