կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-03 10:42
Քաղաքական

Լոռու նախկին մարզպետի որդին հերքում է, թե հայրը Վանաձորում ՀԱԿ-ի ցուցակում է. «Հրապարակ»

 Լոռու նախկին մարզպետի որդին հերքում է, թե հայրը Վանաձորում ՀԱԿ-ի ցուցակում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորում է «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը։ Երկրորդ տեղում Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է։ Ուշագրավ է, որ Այվազյանի որդին՝ Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ Արմեն Այվազյանը, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է հոր՝ ՀԱԿ ցուցակով հանդես գալը, հայտարարելով, թե նման բան հնարավոր չէ։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ստեփան Այվազյանից, պարզվեց՝ նա Հայաստանում չէ։

Թեև օրեր առաջ մեզ տված հարցազրույցում նա ասել էր, որ ՀԱԿ ցուցակով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, որդին վստահ է, որ թյուրիմացություն է եղել. «Կուղղեն՝ կտեսնեք»։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը մեզ հետևյալը հայտնեց. «Ցուցակը ՀԱԿ-ը ներկայացրել է Ստեփան Այվազյանի համաձայնագրի հետ միասին, այն հաստատված է, այս պահի դրությամբ որևէ ինքնաբացարկի դիմում չենք ստացել»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։