կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-22 16:00
Իրավական

Լոռու մարզպետի որդին բողոք չի ներկայացրել, և կրակողն ազատ է արձակվել

Լոռու մարզպետի որդին բողոք չի ներկայացրել, և կրակողն ազատ է արձակվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` այսօր, հսկող դատախազի որոշմամբ, ազատ է արձակվել Լոռու մարզպետի որդու վրա կրակած Կարեն Երիցյանը. մարզպետի որդին՝ Լևոն Նալբանդյանը, բողոք չի ներկայացրել: Արդյունքում` նրա նկատմամբ առաջադրվել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:
 
Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, Կարեն Երիցյանը կրակել էր մարզպետի որդու վրա` սրունքների շրջանում հրազենային վնասվածքներ պատճառելով: Մարզպետի որդուն տեղափոխվել էին հիվանդանոց։
 
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործով Կարեն Երիցյանը կասկածվում էր Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու և կրելու համար։