| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, դատարանի որոշմամբ, վերականգնվել է նախկին աշխատանքում:
Լոռու նախկին իմքայլական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրամանը Հասմիկ Մկրտչյանը վիճարկել էր դատարանում: Նա դիմել էր վարչական դատարան՝ մարզպետի՝ 30.01.2020թ. ընդունված թիվ 77 հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում, այն է՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագաձելու պահանջով:
Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, հայցը բավարարել է, անվավեր ճանաչել հրամանը՝ Հասմիկ Մկրտչյանին վերականգնելով նախկին պաշտոնում: Դատարանը որոշել է նաեւ Լոռու մարզպետարանից, հօգուտ հայցվոր Հասմիկ Մկրտչյանի, բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Լրագրողների հետ զրույցում մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանն ասաց՝ դատարանի վճիռը չի բողոքարկվել, այն մտել է օրինական ուժի մեջ, եւ Հասմիկ Մկրտչյանը վերականգնվել է իր աշխատանքում: Ըստ օրենքի՝ նրան կվճարվի պարապուրդի միջին աշխատավարձը: Հասմիկ Մկրտչյանի ազատվելուց հետո մարզպետարանը բաժնի պետի մրցույթ էր հայտարարել: Բաժնի պետ էր նշանակվել Հերմինե Գասպարյանը: Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո Հերմինե Գասպարյանը ազատվել է պաշտոնից: