Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2016թ. հուլիսի 1-ի դրությամբ` սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում հաշվառված է եղել 465.550 կենսաթոշակառու, որոնցից 307449-ը՝ տարիքային, 129.204-ը՝ հաշմանդամության, 10.661-ը՝ կերակրողին կորցնելու դեպքում, 2644-ը` արտոնյալ պայմաններով, 823-ը՝ երկարամյա ծառայության, 14.769-ը՝ մասնակի: Այս վիճակագրությունն այսօր լրագրողներին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ 2016 թ. հուլիսի 1-ի դրությամբ` ծերության նպաստ ստացողների թիվը կազմում է 3768, հաշմանդամության նպաստ ստացողների թիվը՝ 49.302: 2016-ի առաջին կիսամյակում ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 151.105.511.1 դրամ:
Նշենք, որ կենսաթոշակների հատկացման համար ծախսվում է պետական բյուջեի 22 տոկոսը: