կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-01 13:59
Հասարակություն

Հայաստանում կես միլիոնից ավելի կենսաթոշակառու կա

Հայաստանում կես միլիոնից ավելի կենսաթոշակառու կա

Նախորդ տարեվերջին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմել է 515 հազար 340 մարդ` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության:

 

Այդ թվում` ապահովագրական եւ սոցիալական կենսաթոշակառուների թիվը կազմել է 512 հազար 505 հոգի, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներինը` 5 հազար 185 հոգի, որոնցից 2 հազար 350-ը կերակրողին կորցնելու դեպքում երկրորդ կենսաթոշակ ստացողներ են, հետեւաբար` նրանք կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակում չեն ներառվում` կրկնահաշվարկից խուսափելու նպատակով:

 

Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ:

 

Ապահովագրական կենսաթոշակներ ստանում է 453 հազար 917 հոգի, որոնցից 278 հազար 788-ը կանայք են 175 հազար 129-ը` տղամարդիկ: Սոցիալական կենսաթոշակներ ստացողների թիվը կազմում է 58 հազար 588 հոգի, որոնցից` 28 հազար 68 հոգին կանայք են եւ 30 հազար 520 հոգին` տղամարդիկ: Զինծառայության հետ կապված կենսաթոշակ է ստանում 5 հազար 185 հոգի, որոնցից կանայք` 2 հազար 227 եւ տղամարդիկ` 2 հազար 958 հոգի: