կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-10 17:47
Քաղաքական

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։

Հայաստան ներմուծված ադրբեջանական վառելիքը քննարկման մեծ առիթ դարձավ 2025-ի դեկտեմբերին, երբ սկսվեցին ներկրումները։

Իշխանություններն այն համարեցին ձեռքբերում Հայաստանի տնտեսության ու խաղաղության համար, իսկ ընդդիմախոսները՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնել։

Սկզբում հայտնի էր միայն բենզինի ներկրման մասին, հետագայում հայտարարվեց, որ դիզելային վառելիք ևս ներմուծվում է։

Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները «ազդարարեցին», որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։

Փորձենք հասկանալ, թե ներկրումների մեկնարկից կես տարի անց ինչ կշիռ ունի ադրբեջանական նավթամթերքը հայկական շուկայում»։

Ավելին՝ սկզբանղբյուր կայքում։