|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս տարվա դեկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ծերանոցներ է ուղեգրվել 200 կենսաթոշակառու: Հայաստանում գործող չորս պետական ծերանոցներում այս պահին խնամվում է 1.010, երեք մասնավոր ծերանոցներում` 90 կենսաթոշակառու:
Նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանի հավաստմամբ, ծերանոց ընդունվելու ամբողջ գործընթացը տեւում է ամենաշատը 10 օր, եւ նախկինի պես հերթեր չեն գոյանում:
Ծերանոցում գտնվող յուրաքանչյուր անձի համար այս տարի ՀՀ պետբյուջեից օրական հատկացվել է 2.860 դրամ, որից 1.160 դրամը սննդի գումարն է: Հատուկ տիպի` Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում մեկ խնամյալին հատկացվող գումարը կազմում է 4.990 դրամ, որից 1.390 դրամը սննդինն է:
Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տվյալներով, պետության խնամքի տակ գտնվող տարեցների 50-60 տոկոսը զավակներ ու ընտանիք ունի: