Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին և պարզել, որ հուլիսի 27-ին Գյումրիում կայացած Թաթայի մենահամերգի վրա ծախսվել է 76 մլն 825 հազար դրամ, 29 մլն 605 հազար 800 դրամ էլ ծախսվել է օգոստոսի 10-ին Իջևանում կայացած համերգի վրա: Եվս 14 մլն 513 հազար դրամ ծախսվել է 3 մարզերում կազմակեպված համերգային նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։
Հայտնել էինք, որ թե' Շիրակի մարզում կայացած Թաթայի մենահամերգը, թե' Տավուշում, և թե՛ Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից` վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև ս.թ. հունիսի 12-ին կնքված և հուլիսի 19-ին փոփոխված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ փառատոնն իրականացվել է առանց մրցույթի` ուղիղ ֆինանսավորմամբ։
Ստորև ներկայացնում ենք ս.թ. օգսոստոսի 24-ին Եղեգնաձորում տեղի ունեցած համերգի կազմակերպման ծախսերի բացվածքը: Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Եղեգնաձորում կայացած համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։
«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։
Բլոկ I
Համերգային նախագիծ ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում
Ծախսատեսակների անվանումը
1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ
1.1. երաժշտախմբի ապահովման ծախսեր (ներառյալ երաժշտախմբի ու գործիքների տեղափոխում, հյուրանոցային կեցություն և սննդի ապահովում-15 մլն 156 հազար 250 դրամ
1․2. համերգային ծրագրի հաղորդավար (2 հոգի)- 600,000 դրամ
1․3. DJ ծառայություն (ներառյալ տրանսպորտային ծախսերը)-400,000 դրամ
1․4. ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ-300,000 դրամ
2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների, բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ – 10 մլն 200 հազար դրամ
3․ Նկարահանման տեխնիկայի ապահովում
ֆոտոտեսախցիկ (ներառյալ օբյեկտիվ)-15 հատ, եռոտանի-13 հատ, հեռուստատեսային ռելս-1 հատ, ռոնին-2 հատ կռունկ-1 հատ, նկարահանող սարք (Սարդ)-1 հատ, մոնիտոր-10 հատ- 1 մլն 500 հազար դրամ
4․ Լեդ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստում – 300,000 դրամ
5․ Այլ չնախատեսված ծախսեր-600,000 դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ 29 մլն 56 հազար 300 ԴՐԱՄ
Բլոկ II
ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայության ծախսեր - 14 մլն 513 հազար դրամ։
Երեք մարզերը միասին՝ 180 մլն դրամ: