Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կողաշրջվել է ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքենան:
Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 9 զինծառայող, որոնց հետազոտել են: «Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն, բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ, և վնասվածքներն այնպիսին չեն, որ նրանց կյանքին վտանգ սպառնա»,- ասաց նա:
Նշենք նաև, որ 7 զինծառայող էլ տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ զինծառայողներին հետազոտում են, և բարեբախտաբար, այնտեղ էլ չկան ծանր վիճակում գտնվող տուժածներ: