|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արմավիրի ԲԿ-ից yerkir.am-ին տեղեկացրին, որ այս պահին իրենց և Մեծամորի հիվանդանոցում բուժում է ստանում 60 տուժած, ովքեր այնտեղ են տեղափոխվել թունավորման ախտորոշմամբ:
«Բոլորը կերել են հավով բրդուճներ, որը սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի կողմից է եղել պատրաստված»,- ասացին հիվանդանոցից: Նշենք նաև, որ տուժածներն աշխատում են «Տիեռասե դե Արմենիա» ՓԲԸ-ում, որը հայտնի է «Էռնեկյանի հողեր» անունով:
18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: