|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ազատության աջակցման ակտի 907 լրացման և Հայաստանին ու ԱՄՆ-ին զենք վաճառելու հնարավորության հարցով որոշում դեռ չի կայացվել: Այդ մասին Երևանում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը. հայտնում է Sputnik Армения-ն:
«Ներկայումս որոշումն ընդունված չէ: Ես չեմ կարող կանխատեսել` ինչպիսին այն կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բոլթոնը «Ամերիկայի ձայն» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտի 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար, որը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով օգնության տրամադրումը: