|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝ Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:
Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակիցերն արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը: