Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ:
Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամ Բիլոր Կուրղինյանը։
Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թ․։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։
Մասնակիցների աշխատանքները գնահատում է միջազգային հանձնաժողովը: 2018 թ․ օլիմպիադայում, որն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։