|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից): Այս մասին հայտնում է ԿԳՄՍ լրատվական ծառայությունը։
Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանն արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանն՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը: