Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձգձգվող հակամարտություններն ամենահրատապ հիմնախնդիրն են, քանի որ խոչընդոտում են տարածաշրջանի բոլոր ոլորտների զարգացմանը. ըստ ադրբեջանական Trend գործակալության` ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը:
«Իմ մանդատը բավական ընդարձակ է` ներառելով ԵԱՀԿ անվտանգության համընդհանուր հայեցակարգի բոլոր երեք ուղղությունները: Ես, սակայն, իմ աշխատանքի մի մասը կնվիրեմ տարածաշրջանի երեք երկրներում կարեւոր ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը»,- ասել է նա:
Սոարեշի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը լավագույն ֆորումն է Ադրբեջանին եւ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար: «Այնուամենայնիվ, Մինսկի խումբը չի կարող որոշում կայացնել հակամարտության որեւէ կողմի փոխարեն: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան: Որոշումը պետք է լինի փոխզիջումային, հետեւաբար` երկու կողմն էլ պետք է զիջումների գնան իրենց որոշ պահանջներում»,- ընդգծել է նա:
Ըստ Սոարեշի` դա ցավոտ եւ բարդ գործընթաց է հակամարտության կողմերի համար, սակայն խաղաղ լուծումն առաջ շարժվելու միակ կենսունակ միջոցն է:
Հատուկ ներկայացուցիչը համոզված է, որ անձնական այցը տարածաշրջան Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների բոլոր շերտերի հետ Ղարաբաղյան հակամարտության հարցով ուղիղ երկխոսության միակ ճանապարհն է: «Որպես Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ` ես կայցելեմ տարածաշրջան որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա: