Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցն ի սկզբանե չի կարող հավակնել լիարժեք օբյեկտիվության, քանի որ գնահատման առաքելությունն այդպես էլ չի այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ։ «Միակողմանի եզրակացությունները քարոզչական նպատակներով արդեն օգտագործվում են Ադրբեջանի կողմից, ինչը չի նպաստում հակամարտության գոտում լարվածության թուլացմանը»,- ԵՐԿԻՐ-ի թղթակցին տված հարցազրուցում նշել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով համանախագահների` օրերս հրապարակած ամփոփումը անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում անցկացված դաշտային առաքելության վերաբերյալ։
Ըստ նրա` ընդհանուր զեկույցի փակ բնույթը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն գնահատելու դրա բովանդակությունը։ «Հրապարակված ամփոփման մեջ հեղինակները հայտարարում են ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին։ Դրան դժվար է չհամաձայնել։ Կարեւոր է, որ ստատուս քվոյի փոփոխությունը լինի դրական հունով եւ չբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի վերսկսման։ Իսկ ստեղծված իրավիճակում դրական փոփոխություն հնարավոր է ԵԱՀԿ միջնորդների կողմից Բալկաններում եւ Կովկասում հակամարտությունների լուծման վերջին նախադեպերի, ինչպես նաեւ միջազգային իրավունքում նորամուծության՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի Կոսովոյի անկախության հռչակման իրավացիության նախադեպային որոշման կիրառմամբ»,- համարում է Մասիս Մայիլյանը։
Ըստ նրա` քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց աշխատանքները են իրականացնում կարգավորման հիմնարար կամ «մադրիդյան սկզբունքների» եւ դրանց այլ տարրերի համաձայնեցման ուղղությամբ, փոխզիջումային լուծման հասնելը խիստ դժվար կլինի։