| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնականապես հրաժարվել է Փարիզի ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորին ձեռք բերելու մտքից. այս մասին գրում է Sport.es-ը։
Ըստ լրատվականի՝ ֆուտբոլային ակումբն արդեն տեղեկացրել է Նեյմարին, որ այն ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 28-ամյա Նեյմարի տրանսֆերային իրավունքի դիմաց պահանջում է վճարել 175 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» ՖԱ-ում հանդես է եկել 2013 - 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ: Նրա տեղափոխությունն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ, այն է՝ 222 միլիոն եվրո: