Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 996 դիմում, որից՝ 724-ը գրավոր, 272-ը բանավոր: Գրավոր դիմումներից 163-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 67 (9%), պետական նպաստների 62 (9%), հումանիտարօգնության 51 (7%), կենսաթոշակի վճարման և վերանայման 40 (6%), աշխատանքի տեղավորման 42 (6%) և սոցիալական աջակցության 35 (5%)վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստի՝ 73 (27%), ավանդների փոխհատուցման 68 (25%), կենսաթոշակի վճարման և վերանայման 38 (14%) և հաշմանդամության խմբի 19 (7%) վերաբերյալ դիմումները:
Հունիս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 332 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 222 (67%)-ը պարզաբանվել է, 77 (23%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%)վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 12-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է վեց քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել է արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին