Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթի մասին երեկվա ռեպորտաժում հերոսի մայրը պատմում էր, որ, երբ Շուշիի գրանցում ունեցող հարսին չեն հատկացրել տեղահանվածներին հասանելիք գումարը, նա մտել է Շուշիի քաղաքապետի մոտ ու վերջինս տիկին Լիդային ասել է, որ գումարը չեն կարող տալ, քանի որ նիկոլը հրամայել է չվճարել վերջին 3 ամսում Շուշիում չապրած բնակիչներին։ Իսկ թե որտեղից գիտեր նիկոլը ով է ապրել, ով ոչ՝ պարզել էր դեռևս ՀՈՒՆԻՍ ամսին։
Այսինքն, էս վիժվածքը դեռևս հունիս ամսին պահանջել է Շուշիի փաստացի բնակիչների ցուցակը, նաև նրանց, ովքեր գրանցված են ու չեն ապրում։ Սա դեռ հունիսից ա հաշվարկներ արել, հասկանալու համար՝ ինչքան կարա աշխատի Շուշին ծախելուց ու փոխհատուցումներ տալուց հետո։
Էս ողորմելին Շուշին հանձնելու մեջ ում ասես չմեղադրեց. էլ Վանեցյանին, էլ Ծառուկյանին, էս վերջրես էլ Օնիկի վրա էր գցում, բայց չի ասում, որ Շուշին ինքն ա ծախել։ Սա բոլոր հարցերում ա տենց. գողն առաջինն ա գոռում «բռնեք գողին»։
Ասել եմ, ասում եմ ու քանի խելքս տեղն ա ասելու եմ. Շուշին չի ընկել, Շուշին չեն գրավել. Շուշին հանձնել են, Շուշին ծախել են պատերազմից դեռևս 3 ամիս առաջ։ Ու այդ ամենը լավ իմանալով Շուշիից ոչ մի բան դուրս չբերեցին, թողեցին, պատերազմի ու գրավվելու իմիտացիա ստեղծեցին, որ հետո իրանց չկասկածեն...
Ղազանչեցոցի ու Կանաչ ժամի պղծումը նիկոլի խղճին ա, նիկոլին սատարողների խղճին ա, նիկոլ ընտրողների խղճին ա։ նիկոլը թուրք ա, նիկոլից թուրք են դրան սատարողները։
Նկարում՝ սև կետերը ադրբեջանցիներն են, ովքեր խմբերով ՈՏՔՈՎ եկան ու «գրավեցին» Շուշին՝ վերջին օրերին չհանդիպելով ոչ մի դիմադրության։ Շուշին պաշտպանողներին չկրակելու հրաման էին տվել...
7։58 րոպեից դիտեք
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից