Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում խոսվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և հայ-իրանական հարաբերությունների ընթացքի մասին:
Թե ի՞նչ հնարավորությունների դռներ են բացվում Իրանի համար պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկումից հետո, դեսպանը նշեց, որ միջազգային հանրությանը հասկանալի դարձավ, որ Իրանի միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակների համար էր, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնություն հայտնեց, որ Իրանը հարստացնի ուրան:
Իսկ թե պատժամիջոցների կասեցումը կոնկրետ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, դեսպանը պատասխանեց, որ բարձր մակարդակի հանդիպումներ են սպասվում Իրանի ու Հայաստանի միջև, Իրանը կկարողանա իր հարաբերությունները հարևանների հետ էլ ավելի զարգացնել:
«Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան, բարձրաստիճան երկկողմանի այցեր անպայման կլինեն: Իրանի փոխնախագահն առաջիկա ամսին Հայաստան կայցելի` ի պատասխան Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցի: Եվ այդ այցելությունն անպայման իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա»,- ասաց ԻԻՀ դեսպանը: