կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 11:47
Տարածաշրջան

ԻՊ-ի` ծագմամբ ադրբեջանցի անդամները ահաբեկչություններ կիրականացնեն Թուրքիայում և Ադրբեջանում

ԻՊ-ի` ծագմամբ ադրբեջանցի անդամները ահաբեկչություններ կիրականացնեն Թուրքիայում և Ադրբեջանում

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչություններ է նախապատրաստում Թուրքիայում, Ադրբեջանում և Եվրոպայում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Milliyet թերթի կայքը, հղում անելով հետախուզական ծառայություններին, գրում է, որ Թուրքիայում Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչական գործողությունից հետո անվտանգության ուժերի անցկացրած լայնամասշտաբ օպերացիաների արդյունքում ավելի վաղ երկիր մուտք գործած մի շարք մահապարտ ահաբեկիչներ են բացահայտվել: Ըստ այդմ`` ԻՊ-ը 20-25 հոգուց բաղկացած մահապարտների նոր խումբ է ուղարկել Թուրքիա:

Երկրի ոստիկանության գլխավոր վարչության կողմից մյուս վարչություններ օրեր առաջ ուղարկված գրության մեջ էլ նշվել է, որ ԻՊ-ի ադրբեջանցի և հյուսիսկովկասցի գրոհայինները ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: Գրության մեջ ասվել է նաև, որ Ադրբեջանում թիրախավորվելու են ոստիկաններն ու նրանց ընտանիքի անդամները:

Թուրքական աղբյուրը հաղորդում է նաև, որ մահապարտներին Եվրոպա տեղափոխելու համար էլ ԻՊ-ը նոր երթուղի է ընտրել: Ըստ այդմ` ահաբեկչական կազմակերպություն սկսել է մահապարտներին Եվրոպա ուղարկել Ադրբեջանի, Վրաստանի ու Կիպրոսի վրայով: