Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման` թուրքական Թեքիրդաղ նահանգում գործող բջիջներից մեկը ցանկացել է խոշոր ահաբեկչություններ իրականացնել երկրում: Ահաբեկիչները ծրագրել են հարձակվել ԱՄՆ դեսպանատան, ստամբուլյան «Ռահիմի Կոչ» տեխնիկայի հայտնի թանգարանի եւ սինագոգի վրա: Նրանք Թուրքիան են ժամանել երկու տարի առաջ` նախապատարստություն անցնելով Աֆղանստանում` «Ալ Քաիդա»-ի ճամբաներից մեկում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ:
Թուրքական ոստիկանությունն այս տարվա փետրվարին խուզարկություն է կատարել երկու բնակարանում, որտեղ բնակվել են ահաբեկիչները: Ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում` 2 չեչեն, 2 ադրբեջանցի եւ 8 թուրք: Նրանցից 6-ն այնուհետեւ կալանավորվել են` որպես ահաբեկչական ցանցի անդամներ: Ոստիկանությունն առգրավել է հրազեն, 22 կգ պայթուցիկ, 6 համակարգիչ եւ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նրանք վերը նշված ահաբեկչություններն են ծրագրել: Բացի դրանից` նրանց մոտ հայտնաբերվել են երկու հեռուստապրոդյուսերների տվյալներ, որոնք նույնպես եղել են ահաբեկիչների թիրախը: