Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իսկ դուք գիտե՞ք, որ ներկայիս արհեստական Ադրբեջան պետությունը, երբ 1918 թվականի մայիսին պետք է հռչակեին անկախ պետություն ու որոշում էին նրա անվանումը՝ քիչ էր մնում, որ այն կոչվեր Խազարբեջար (խազարների ստեղծած)։ Եթե չեք լսել՝ մի փոքր նախապատմություն։
Ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող թյուրքալեզու ցեղերի ներկայացուցիչները (կովկասյան թաթարները) 1911 թվականին Բաքվում ստեղծում են «Մուսավաթ» (ադրբ.՝ Müsavat՝ «Հավասարություն») կուսակցությունը։ Ամբողջական՝ «Մուսուլմանական դեմոկրատական մուսավաթ կուսակցություն» անվամբ, որի ծրագրի հիմքն էին կազմում պանթյուրքիզմը և պանիսլամիզմը։ Ծրագիրը նախատեսում էր ստեղծել թուրք-մուսուլմանական միասնական պետություն՝ Թուրքիայի գլխավորությամբ, ընդգրկելով նաև Բաքվի, Շիրվանի, Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, դեպի Հյուսիսային Կովկաս տարածվող լեռնական շրջանների և այլ նահանգների ու գավառների տարածքները։ «Մուսավաթ» կուսակցության հիմնադիրները հիմնականում լեռնային հրեաներն էին (դարեր առաջ հուդայականություն ընդունած թյուրքական ծագմամբ խազարների մնացորդ-հետնորդները և նրանց մեջ «ձուլված» հին հրեական ցեղերից մեկը՝ աշքենազիները (հայկական հնագույն աղբյուրներից հայտնի «ասքանազյան գունդը» (որոշ վարկածներով համարվում են թաթերի մի մասի նախնիները)։
Ռուսական կայսրությունում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո «Մուսավաթ»-ը միավորվեց «Ֆեդերալիստների թուրքական կուսակցության» հետ և հոկտեմբերին, 1-ին համագումարում՝ կոչվեց «Ֆեդերալիստ-մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցություն»։
1917 թ.-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո այդ կուսակցությունը դարձավ Անդրկովկասում հակաբոլշևիկյան գլխավոր ուժերից մեկը։ Ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող թյուրք-թաթարական մահմեդական զանգվածի (1936 թվականից կոչվեցին ադրբեջանցիներ) վրա իրենց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, որպես նրանց ներկայացուցիչներ, «Ֆեդերալիստ - մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցությունը» մտել էր Բանվորների դեպուտատների խորհրդի կազմի մեջ։ 1917 թվականի հոկտեմբերի 31 (նոյեմբերի 13)-ին, Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո, «Ֆեդերալիստ-մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցությունը» 1918 թվականի մարտի 18-ին խռովություն բարձրացրեց, սակայն ջախջախվեց։ Սպանվեցին նախկին «Ֆեդերալիստների թուրքական կուսակցության» մի շարք երևելի ներկայացուցիչներ, որի արդյունքում կուսակցության մեջ ավելի մեծացավ նախկին մուսաֆաթականների դերակատարումը։ Նրանք, որպես Անդրկովկասի թյուրք - թաթարների ներկայացուցիչներ, հետո մտան «Անդրկովկասյան հատուկ կոմիտեի», ապա «Անդրկովկասյան կոմիսարիատի», այնուհետև «Անդրկովկասյան սեյմի» կազմի մեջ։
1918 թվականի մայիսին, երբ կազմալուծվեց Անդրկովկասյան սեյմը, մուսավաթականները Թիֆլիսում պատրաստվում էին հռչակել անկախ պետություն՝ «Խազարբեջար» անունով։
Բայց նույն ժամանակ տեղի ունեցավ շրջադարձային մի իրադարձություն։ 1918 թվականի մայիսի 25-ին Թավրիզից Գյանջա (հայկական Գանձակ) ժամանեց Օսմանյան կայսրության ներկայացուցիչ, Էնվեր փաշայի եղբայր Նուրի փաշան և լուր տալով Թիֆլիսում գտնվող մուսավաթականներին՝ արգելեց նորակախ պետությունը հռչակել Խազարբեջար, այլ դրա փոխարեն հռչակել Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն։ Նուրի փաշան պանթուրքիզմի գաղափարախոսության համոզված ջատագովներից էր, և այս քայլով փորձեց նախադրյալներ ստեղծել՝ հետագայում Պարսկաստանից իսկական Ադրբեջանը (նախկին Ատրպատականը) անջատելու և «Միացյալ Թուրանի» մասը դարձնելու համար ...
Ինչպես տեսնում ենք, 100 տարի անց՝ առ այսօր էլ Թուրքիայի և նրա վասալ Ադրբեջանի ազգայնամոլ ու պանթուրքական շրջանակները նույն քաղաքականության վրա են։
Մի հետաքրքիր դիտարկում էլ. Իսրայելում այսօր հրեա բնակչության մեջ, ի տարբերություն բնիկ հրեաների, մեծամասնություն են կազմում (մոտավորապես՝ 70%) աշքենազյան-խազարական ծագմամբ, Խազարական խաքանատի կործանումից հետո Ռուսաստանում, Եվրոպաներում ու ԱՄՆ-ում սփռված հուդայադավանների հետնորդները։
Ու սրանք «Լորա»-ներով, ԱԹՍ-ներով ու այլ զինամիջոցներով սպառազինում են հայության դեմ ցեղասպանական նկրտումներով Ադրբեջանին։ Չմոռանանք, որ թե «Մուսավաթի» ղեկավարները, և թե այսօրվա Ադրբեջանի ազդեցիկ կլանները հիմնականում լեռնային հրեական ծագմամբ տոհմերն են, ինչպես օրինակ քրդական ծագմամբ նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբանի տոհմը, Փաշաևները։
Չեմ պնդի հստակ կապը Ադրբեջանական իշխող կլանների ծագումնաբանության ու Իսրայելի ներկայիս քաղաքականության միջև, բայց ... այս հանգամանքը չնկատել էլ հնարավոր չէր ...»: