|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վենեսուելայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Քաթարը ներկայացնող Տուլասի Թարումալինգամին և նվաճեց ոսկե մեդալ։ Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, կիսաեզրափակչում Բաչկովը հաղթելով ուկրաինացի Մատվիչուկին` ապահովել էր Օլիմպիական խաղերի ուղեգիր:
64 կգ քաշային կարգում հանդես էր գալիս 7 մարզիկ։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցի ռեկորդային` 5 մարզիկով: