կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 23:05
Սպորտ

Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանն ու Հովհաննես Բաչկովը Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում են

Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանն ու Հովհաննես Բաչկովը Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում են

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում այսօր ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթանակ է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր:

Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

ՀԲՖ մամուլի ծառայություն