|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
86 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադում ընթացող «Բեոգրադսկի պոբեդնիկ» մրցաշարի եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է սերբական «Ռեպուբլիկա» պարբերականը:
Հարությունյանը Հայաստանը ներկայացնող 8-հոգանոց թիմից միակն է, որին հաջողվել է եզրափակիչ հասնել։ Նա հաղթել է նաև տանտերերից մեկին՝ սերբ Վելկո Ռազնատովիչին, իսկ եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Շարաբուտդին Աթաևի հետ:
Եզրափակիչ է դուրս եկել նաև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի կազմում հանդես եկող Արշակ Թովմասյանը։ Ոսկե մեդալը նա կվիճարկի Մոնտենեգրոն ներկայացնող Տոմիսլավ Ջինովիչի հետ։
Ինչպես նշում են սերբական պարբերականները, «Բեոգրադսկին պոբեդնիկ»-ը բռնցքամարտի երկրորդ ամենահին մրցաշարն Է Եվրոպայում: Այն այսպես է կոչվել «Պոբեդնիկ» (Հաղթող) հուշարձանի պատվին, որը գտնվում է Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի մարտիկների հիշատակին։