Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հուլիսի 6-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ: Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը երեկոյան է տեղի ունեցել, բայց կոնկրետ ժամ չի կարող ասել, քանի որ ցանքատարածությունները գյուղից վերև են գտնվում, և այն ժամանակ, երբ կարկուտ է տեղացել այդտեղ, գյուղում չի տեղացել, և ինքը դժվարանում է ասել, թե կոնկրետ որ ժամին է եղել:
«Մեզանից ահագին վերև են ցանքատարածությունները: 50 տոննայից ավելի կարտոֆիլի բերք ունեինք, մեծ մասը վնասվել է, 50-ից ավելի տոննաներով ունեինք գարի, ցորեն, հաճար: Դրանք ամբողջությամբ են ջարդվել»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ իրենց տարածքում հակակարկտային կայանքներ չեն գործում: