կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-09 13:20
Առանց Կատեգորիա

Ադրբեջանում կարծում են, թե գետն արդեն մի անգամ անցել են...

Ադրբեջանում կարծում են, թե գետն արդեն մի անգամ անցել են...

ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատելով վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումներից, այն է՝ հրաձգային զինատեսակներից խախտումներ և այս գիշեր դիվերսիոն- հետախուզական ներթափանցման գործողության փորձ, տպավորություն է ստեղծվում, որ ապրիլյան չորսօրյա առճակատումից հետո, երբ, կարծես թե, կողմերը գտնվում են բանակցային գործընթացի մեջ, հակառակորդը կրկին որդեգրել է նախահարձակ մարտավարություն:

Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, գրեթե հասկանալի է, իսկ թե որքանով է այն արդյունավետ, դժվար է ասել... Դժվար է, քանի որ զարգացումների նման տրամաբանությունը տանում այն վիճակին, որում փաստացի կայինք մինչև ապրիլի 1-ը... Այսինքն՝ դիպուկահարային պատերազմ, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, հետո՝ երևի թե,նաև ականանետային ու հրետանային արկակոծումներ ...

Ստացվում է Ադրբեջանում շարունակում է իշխել այն սուլթանական մտածելակերպը, որն անընդունակ է ականջալուր լինելու հին ու բարի իմաստախոսությանը՝ ,,նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում...,, Իսկ գուցե նրանք կարծում են թե գետն արդեն մի անգամ անցել են... Դե ինչ, Տերն իրենց հետ, կարևորն այն է, որ մենք մեր սխալ քայլերով նրանց չօգնենք...»